Wall Street Journal պարբերականն անդրադարձել է Հենրի Մորգենթաուի գործունեությանը

Wall Street Journal պարբերականն անդրադարձել է Հենրի Մորգենթաուի գործունեությանը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման շարունակում է մնալ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս օրերին հատկապես շեշտադրված են փաստավավերագրական հիշատակումները, Ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսներն ու  մշակութային միջոցառումները:

Ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականում Գորդոն Քրովիցը գրել է. «Թուրքիան ջանք չի խնայում իր տարածքում 100 տարի առաջ հայերի հետ կատարվածը մոռացության մատնելու համար: Դա, սակայն, անհնար է` շնորհիվ ամերիկացի մի դիվանագետի` Հենրի Մորգենթաուի: Նա շատ ավելի վաղ, քան կային սոցիալական մեդիան եւ տեխնոլոգիաները, իր գրչով եւ հեռախոսով ամերիկացիների ուշադրությունը հրավիրեց կոտորածների վրա»:

Հոդվածի հեղինակը հիշեցրել է նաեւ Հռոմի Պապի անցկացրած պատմական պատարագն ու դրան ի պատասխան Էրդողանի կոպիտ հայտարարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում