Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի

Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի

Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի՝ հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։ Մինչ այժմ այդ ծառայության գործառույթները բաշխվել են այլ գերատեսչությունների միջև։

Արտաքին հետախուզության ծառայությունն իր աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարին։ Գերատեսչության խնդիրները կներառեն արտաքին սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքագրում, մշակում և վերլուծություն։

Նշվում է, որ նոր գերատեսչության ստեղծման համար անհրաժեշտ է մոտ 302 մլն դոլար: Նախագիծը կապված է արտաքին սպառնալիքների աճի և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում