ԱՄՆ-ն խոշոր դրամական պարգեւ է խոստացել «Իսլամական պետության» առաջնորդների մասին տեղեկության համար

ԱՄՆ-ն խոշոր դրամական պարգեւ է խոստացել «Իսլամական պետության» առաջնորդների մասին տեղեկության համար

ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը 20 միլիոն դոլար պարգեւ է խոստացել «Իսլամական պետություն» խմբավորման 4 առանցքային առաջնորդների մասին տեղեկության համար:

Նրանց թվում է նաև Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլին: Նա ավելի վաղ սպառնում էր վերադառնալ հայրենիք եւ Ռուսաստանից վրեժ լուծել 2008-ի պատերազմի համար: Պետքարտուղարության տեղեկության մեջ նշվում է, որ Բատիրաշվիլի հայտնի է նաև Չեչեն Օմար անունով:

Ամենամեծ գումարը՝ 7 միլիոն դոլար, նշանակված  է Մուստաֆա ալ Կադուլի մասին տեղեկության համար: Նա Սիրիայում ահաբեկչական գործունեություն է ծավալել 2012-ից:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում