ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանությունն անմարդկային վերաբերմունքի դեպքերը կանխելու նոր երաշխիքներ է առաջարկում

Ոստիկանությունն անմարդկային վերաբերմունքի դեպքերը կանխելու նոր երաշխիքներ է առաջարկում

Գործադիրը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծին:

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի նպատակը խոշտանգումները կանխելու կամ բացահայտելու նպատակով ոստիկանության շենքերի մուտքերին և ելքերին, ոստիկանության ստորաբաժանումների՝ հարցաքննության և օպերատիվ հարցումների համար նախատեսված տարածքներում տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ տեղադրելու և տեսաձայնագրում իրականացնելու համար իրավական բավարար հիմքերի ամրագրումն է: 

Նախագծի ընդունումն, ըստ նրա, լրացուցիչ երաշխիք կդառնա խոշտանգումների, անմարդկային և այլ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու ու բացահայտելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում