ԼԼիլիթ Ասատրյան

Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է. Գլխավոր հարկադիր կատարող

Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է. Գլխավոր հարկադիր կատարող

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարողի օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

 
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ ծառայողներ,
սիրելի՛ վետերաններ,

 

շնորհավորում եմ բոլորիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման և հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ։

 

Ծառայության պատմության 28 տարիները խորհրդանշում են մեր համակարգի կայացումը, զարգացման ուղին և արդարադատության իրականացման գործում ունեցած կարևոր դերը։

 

Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է՝ կոչված անշեղորեն ապահովելու դատական ակտերի կատարումը, օրենքի գերակայությունը և քաղաքացիների իրավունքների իրական պաշտպանությունը։

 

Ձեր ամենօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքը թեև հաճախ մնում է հանրության աչքից հեռու, սակայն դրա արդյունքները տեսանելի են իրավական պետության կայունության ամրապնդման գործում։

 

Այս տարիների ընթացքում համակարգն անցել է զարգացման բարդ, բայց միևնույն ժամանակ արժանապատիվ ճանապարհ՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ՝ ժամանակակից գործիքների ներդրմամբ և մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետությամբ։

 

Կայացած այս համակարգի հետևում, այդուամենայնիվ, կանգնած են մարդիկ, ովքեր իրենց պատասխանատվությամբ, սկզբունքայնությամբ և հավատարմությամբ, գիտելիքով և փորձով ձևավորել ու զարգացրել են համակարգը, նպաստել հանրային վստահության բարձրացմանը։

 

Հարկադիր կատարողի առաքելությունն օրենքից բխող արդարությունն իրականություն դարձնելն է, և մեր բոլորի ջանքերը պետք է մեկտեղվեն հանուն այդ գաղափարի:

 

Այսօր նաև լավ առիթ է շնորհակալություն հայտնելու մեր վետերաններին՝ իրենց ներդրած ավանդի և նվիրումի համար։

 

Կրկին շնորհավորելով բոլորիս օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ և մասնագիտական առաջընթաց։
 

Շարունակեք պատասխանատվության բարձր գիտակցմամբ շարժվել առաջ՝ ի շահ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման և մեր երկրի բարօրության»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում