ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին

Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին

Միացյալ Թագավորությունը հայտնել է, որ ծրագրում է միանալ Եվրամիության կողմից Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրին՝ հաղորդել էր Reuters-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակին:

Երկուշաբթի՝ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը քննարկել են Լոնդոնի հնարավոր մասնակցությունն այդ ծրագրին և հրապարակել համատեղ հայտարարություն: ԵՄ խորհուրդը 2026-2027 թվականներին Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ հատկացնելու մասին որոշում է կայացրել ապրիլի 23-ին:

Կողմերը նաև համաձայնել են սկսել բանակցություններ՝ եվրոպական նորարարական նախաձեռնություններին Լոնդոնի մասնակցության վերաբերյալ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում