ՄՄարիամ Մխիթարյան

Իմ և Զելենսկու կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են. Ֆիցո

Իմ և Զելենսկու կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են. Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ իր և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կարծիքները մի շարք հարցերի շուրջ տարբերվում են՝ չնայած երկու երկրի միջև բարեկամական հարաբերությունների նկատմամբ փոխադարձ հետաքրքրությանը։ Այս մասին նա հայտարարել է իր Ֆեյսբուքյան էջում Ուկրաինայի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

Ֆիցոյի խոսքով՝ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի՝ Եվրամիությանը (ԵՄ) միանալու ձգտումներին, քանի որ Բրատիսլավան ցանկանում է, որ հարևան Ուկրաինան լինի կայուն և ժողովրդավարական երկիր։ Ավելին՝ վարչապետը Զելենսկուն հաստատել է, որ Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության հարցում խաղաղության համաձայնագիր հնարավոր չէ կնքել առանց ուկրաինական կողմի համաձայնության։

Հաղորդվել է, որ Ֆիցոն և Զելենսկին համաձայնել են կարճատև հանդիպում անցկացնել մայիսի 4-ին՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում