ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին. IRNA

Իրանը նոր առաջարկ է անում ԱՄՆ-ին. IRNA

Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու նոր ծրագիր՝ հաղորդել է իրանական պետական ​​IRNA լրատվական գործակալությունը: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել։

Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին AFP-ին ասել է. «Մենք չենք բացահայտում գաղտնի դիվանագիտական ​​բանակցությունների մանրամասները»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չպետք է» միջուկային զենք ձեռք բերի՝ հավելելով, որ «բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային անվտանգության շահերն ապահովելու համար»։

The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ խաղաղության նոր առաջարկով Իրանը մեղմացրել է բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ին ուղղված պահանջները: Այդ աղբյուրների համաձայն՝ Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու հետ միաժամանակ։

Իրանը նախկինում պահանջել էր, որ ԱՄՆ-ը վերացնի շրջափակումը որպես բանակցությունների նախապայման: Նոր առաջարկով Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նաև քննարկելու միջուկային հարցերը՝ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցնելու երաշխիքների և ամերիկյան պատժամիջոցները վերացնելու դիմաց՝ հայտնել են WSJ-ի զրուցակիցները:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի մինչև նավարկության ազատության լիակատար վերականգնումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում