Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից հերքում են լուրը, թե զեբր է փախել

Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից հերքում են լուրը, թե զեբր է փախել

Երևանի կենդանաբանական այգուց զեբր չի փախել, առավոտյան տարածված տեղեկությունը հերքել են այգու աշխատակազմից՝ պարզաբանելով, որ Մյասնիկյան պողոտայում հայտնված կենդանին իրականում ավանակ է, որին մի քաղաքացի ներկել է զեբրի զոլերով:

«Մեր զեբրերն այգում են՝ հանգիստ և անվնաս»,- վստահեցրել են կենդանաբանական այգուց, միաժամանակ զգուշացրել, որ չնայած տարածված տեսանյութի շուրջ հումորներին՝ քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ:

Բացի դրանից՝ կենդանուն նման իրավիճակում հանրայնացնելը կոպտորեն հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©