Իսրայելական ուժերը թիրախավորել են բժշկական խմբերին ուղեկցող Լիբանանի բանակի պարեկախմբին. կան զոհեր

Իսրայելական ուժերը թիրախավորել են բժշկական խմբերին ուղեկցող Լիբանանի բանակի պարեկախմբին. կան զոհեր

Իսրայելական ուժերը թիրախավորել են Լիբանանի բանակի պարեկախմբին, որն ուղեկցում էր նախորդ հարվածի վայր մեկնող բժշկական խմբերին: Ըստ լիբանանյան կողմի՝ զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 բուժաշխատող: Եվս 2 զինվոր վիրավորվել է:

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է տեղի ունեցածը՝ փրկարարների վրա իսրայելական շարունակական հարձակումներն անվանելով միջազգային իրավունքի խախտում:

Իսրայելն էլ հայտնել է, որ անօդաչուի հարվածից Լիբանանի հարավում իսրայելական զինված ուժերի հետ աշխատող քաղաքացիական անձ է զոհվել:

Չնայած «Հըզբոլլահi» և Իսրայելի միջև հայտարարված հրադադարին, կողմերը պարբերաբար հայտնում են խախտումների մասին: Հակամարտության լուծման համար Լիբանանը և Իսրայելն ուղիղ բանակցություններ են մեկնարկել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում