ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն Իրանում ռազմական գործողության համար ծախսել է 25 միլիարդ դոլար. Ջուլս Հերսթ

ԱՄՆ-ն Իրանում ռազմական գործողության համար ծախսել է 25 միլիարդ դոլար. Ջուլս Հերսթ

Իրանի դեմ ռազմական գործողությունը Միացյալ Նահանգներին արժեցել է 25 միլիարդ դոլար, չորեքշաբթի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովին ասել է Պենտագոնի ֆինանսների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը։

Նրա խոսքով՝ միջոցների մեծ մասը ծախսվել է զինամթերքի համար։ Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ պատերազմի նախարարությունը հրապարակայնորեն ներկայացնում է ռազմական գործողության արժեքը։

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն էլ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովին ասել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ռազմական գործողությունն սկսել է՝ Թեհրանին ստիպելու հրաժարվել իր միջուկային ծրագրից։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում