ՔՔրիստինե Ոսկանյան

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակն ընդլայնվում է

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակն ընդլայնվում է

Կառավարությունն ապրիլի 18-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակը։ Նախագծով սահմանվում է, որ էլեկտրոնային ՀԴՄ-ները հնարավոր կլինի կիրառել սովորական ՀԴՄ-ների փոխարեն։ Արդյունքում՝ հնարավորություն է ստեղծվում նույն գործառույթներն իրականացնել առավել հեշտ և ժամանակակից եղանակով։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է միասնականացնել սարք ՀԴՄ-ին և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն դրույթները, որոնք հնարավոր է լինելու կիրառել այս երկու գործիքների դեպքում։

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ միաժամանակ նախատեսվում է, որ Կառավարությունը կսահմանի գործունեության այն ոլորտները, դեպքերն ու ժամկետները, երբ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր վաճառք իրականացնելիս, աշխատանքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս։ Կառավարության որոշմամբ կհստակեցվեն նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման կանոններն, այդ թվում՝ հարկ վճարողի անունից դրանք կիրառելու և էլեկտրոնային կտրոն գեներացնելու կարգը։

Հիշեցնենք, որ ներկայում գործող կարգավորմամբ էլեկտրոնային ՀԴՄ-ն կարող է կիրառվել ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի միջոցով ընդունվող պատվերների դեպքում՝ ապրանքների վաճառք, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքներ։ Էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառությունը պարտադիր է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների (այդ թվում՝ մարդատար տաքսի ավտոմոբիլներով) իրականացման դեպքում։ Էլեկտրոնային ՀԴՄ պարտադիր կիրառվում է նաև էլեկտրոնային առողջապահության համակարգին միացած բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ժամանակ՝ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով վճարումն ընդունվելու դեպքում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում