ՄՄարիամ Մխիթարյան

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT

Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջուլի Դևիսը «առաջիկա շաբաթներին» կհեռանա Կիևից, հաղորդել է Financial Times (FT)-ը: Թերթի տվյալներով՝ պատճառը նրա անհամաձայնությունն է նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը Սպիտակ տուն վերադառնալուց հետո նվազեցրել է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը:

Գործին ծանոթ FT-ի աղբյուրներն ասել են, որ Դեևիսը պլանավորում է հրաժարական տալ դիվանագիտական ծառայությունից՝ ավարտելով իր երեսնամյա կարիերան։

«Դևիսի հեռանալով Ուկրաինայում առանցքային դիվանագիտական ​​պաշտոնը թափուր կմնա այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստվում է ամառային հարձակման, իսկ խաղաղ բանակցությունները փակուղի են մտել», նշում է Financial Times-ը:

Դևիսը Կիևում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները ստանձնել է 2025 թվականի մայիսին։ 2021 թվականին նա նշանակվել էր Բելառուսում ԱՄՆ դեսպան, սակայն պաշտոնական Մինսկը նրան չէր ընդունել՝ դա բացատրելով նաև նրանով, որ դիվանագետը կապեր է պահպանում բելառուսական ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում ՝ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Դրանից հետո Դևիսն աշխատել է Լիտվայում՝ որպես Բելառուսի գծով ԱՄՆ հատուկ դեսպանորդ։

Մինչև 2023 թվականի փետրվարին Ուկրաինա տեղափոխվելը, նա ԱՄՆ դեսպանն էր Կիպրոսում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում