ԱԱսպրամ Սարատիկյան

Չորս նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային

Չորս նոր փոստային նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային

2026 թվականի ապրիլի 28-ին շրջանառության մեջ է դրվում չորս նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Հայկական մանրանկարչական արվեստ» թեմային:

320 ՀՀ դրամ և 380 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերի վրա ներկայացված են լուսանցազարդ պատկերներ (Ժողովածու, 1712 թ., Նոր Ջուղա, գրիչ՝ Եսայի Էջմիածինցի):

500 ՀՀ դրամ և 560 ՀՀ դրամ անվանական արժեքներով նամականիշերի վրա պատկերված են «Կապնդեղ» և «Կաթնբեկ» բույսերի պատկերները (Դեղաբուսակ, XVIII դար):

Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում