Մարտի 1-ի զոհերի հուշարձանի նախագծի մրցույթ

Մարտի 1-ի զոհերի հուշարձանի նախագծի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթ, իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«- Հուշարձանը նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Մանկական այգում,

- Հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվելու է ձեռքերի և նշմարվող տասը մարմինների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով ֆիգուրատիվ լուծումները և դիմանկարային նմանությունները,

- Կրող հարթակի վերնամասում փորագրվելու է հուշարձանի անվանումը՝ «2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին»,

- Հուշարձանը ճարտարապետական և գեղագիտական տեսանկյուններից պետք է ներդաշնակ և համահունչ լինի տվյալ միջավայրին, տարածության մեջ մասշտաբի առումով նպաստի ամբողջական ընկալմանը և չխաթարի հետիոտնի անարգել շարժմանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում