ՎՎարդան Հովսեփյան

Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Ժոզե Մոուրինյուն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Նախօրեին «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Մաուրիսիո Պոչետինոն, որը 2014 թ.-ից էր գլխավորում լոնդոնյան ակումբը: Անմիջապես հայտնի է դարձել, որ Մոուրինյուն կփոխարինի արգենտինացուն:

Պորտուգալացի մարզչի վերջին աշխատավայրը «Մանչեսթեր Յունայթեդն» էր: Մոուրինյուն անգլիական ակումբից հեռացվել էր 2018 թ. դեկտեմբերին: Ավելի վաղ նա երկու անգամ աշխատել է «Չելսիում», որի հետ 3 անգամ նվաճել էր Անգլիայի չեմպիոնությունը (2005, 2006, 2015):

«Տոտենհեմը» ԱՊԼ-ում այժմ 14-րդ հորիզոնականում է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում