Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Կիպրոսում մեկնարկում է ԵՄ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովը: Եվրամիությունը հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Բանկերի ցուցակում, որոնց հետ 2026 թվականի մայիսի 14-ից արգելվում են գործարքները, հայտնվել է 20 կազմակերպություն։ Սահմանափակումները կանդրադառնան նաև երրորդ երկրների չորս ֆինանսական հաստատությանը: Բացի այդ, ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինային 90 մլրդ եվրոյի չափով վարկ տրամադրելուն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ողջունել են այս որոշումը՝ նշելով, որ դա թույլ կտա աջակցել Ուկրաինային ինքնապաշտպանվելու և արդար խաղաղության հասնելու գործում և միաժամանակ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: 

Գագաթնաժողովի երկրորդ օրը եվրոպացի ղեկավարներին կմիանան մերձավորարևելյան երկրների առաջնորդները, կքննարկվեն Իրանի շուրջ իրավիճակը, դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, անվտանգային հարցեր և Եվրամիության բյուջեն: Այս տարի ԵՄ խորհրդում նախագահում է Կիպրոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում