Օրենսդրական նոր պատասխանատվություն Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների համար

Օրենսդրական նոր պատասխանատվություն  Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների համար

Օտարերկրացի քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել առանց մուտքի ռեժիմով: Եթե տվյալ երկրի համար նախատեսված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, ապա նշված պետության քաղաքացին Հայաստանում կարող է գտնվել  մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր:
Նշված ժամկետից ավելի մնալու դեպքում կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կացության կարգավիճակ ստանալու համար:

Եթե անձն առանց մուտքի վիզայի ռեժիմի պետության քաղաքացի է, մուտք է գործել Հայաստան եւ բնակվում է 180 օրից ավելի ժամկետով ու ձեռք չի բերել կացության կարգավիճակ, ապա նա ենթակա է վարչական պատասխանատվության՝ 50-ից 100 000 դրամ տույժի տեսքով:

Օրենքը չի տարածվում երկքաղաքացիների վրա: Այն մարդիկ, ովքեր ունեն Հայաստանի և այլ երկրի քաղաքացիություն, հանգիստ կարող են բնակվել Հայաստանի տարածքում` առանց կացության կարգավիճակի:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում