ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար փոխադարձ հողատարածքներ կտրամադրվեն

Հայաստանի և Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար փոխադարձ հողատարածքներ կտրամադրվեն

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

Հավանություն է տրվել «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին 2010 թ. հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծի ստորագրման առաջարկությանը։ Փոփոխությունները վերաբերում են մաքսային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության իրավունքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվություն սահմանելու համար ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ սահմանելուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում