ԴԴավիթ Մուրադյան

Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար

Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորումի» շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։

 

 

Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա:
 

 

Գրիգորյանը նաև խոսել է ապաշրջափակման կարևորության մասին՝ անդրադառնալով արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու ստեղծվելիք տնտեսական հնարավորություններին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում