ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հովանու ներքո անցկացվող զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումին։ Այն նվիրված է «Սևիլիայի հանձնառության» իրականացման մեկնարկին և համաշխարհային ֆինանսական համակարգի արդիականացմանը։ Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

Միջոցառման շրջանակներում Էդգար Մկրտչյանն անդրադարձել է համաշխարհային տնտեսական մարտահրավերներին՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունները միջազգային ֆինանսական համակարգի արդիականացման և զարգացման ֆինանսավորման ոլորտներում։

 

Նախարարի տեղակալը ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքներ, մասնավորապես՝ «պարտքի փոխակերպում զարգացման ծրագրերի» մեխանիզմը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս պարտքային բեռի նվազեցումը ուղղակիորեն կապելու կլիմայական դիմակայունության և շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ներդրումների հետ՝ ձևավորելով ամուր կապ ֆինանսական կայունության և ԿԶՆ-երի միջև։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում