ՔՔրիստինե Ոսկանյան

Դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ընդգծել է բարեկեցության համապարփակ մոտեցման կարևորությունը

Դեսպան Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ընդգծել է բարեկեցության համապարփակ մոտեցման կարևորությունը

2026թ. ապրիլի 17-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ-ում Նեպալի մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպված՝ Բարեկեցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։

Անդրադառնալով մարդու բարեկեցությունը միջազգային համատեղ ջանքերի կենտրոնում դնելու անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանը ընդգծել է համապարփակ մոտեցում որդեգրելու կարևորությունը, որը ներառել է ֆիզիկական, հոգեկան, սոցիալական և բնապահպանական հարթությունները։

Նա նշել է, որ աճող գլոբալ մարտահրավերների պայմաններում կանխարգելումը, դիմակայունությունը և միջազգային համագործակցությունը առանցքային նշանակություն են ունեցել փոխկապակցված ռիսկերի հաղթահարման և ապագա ճգնաժամերի, այդ թվում՝ համավարակների նկատմամբ պատրաստվածության բարձրացման համար։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Հայաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում նախաձեռնել է «Հեմոֆիլիայով և արյան մակարդելիության այլ խանգարումներով անձանց համար առողջապահական հավասարության ապահովման գլոբալ գործողություններ» խորագրով բանաձևը։

Նշվել է բարեկեցության, կրթության, խաղաղության, կայուն զարգացման և առողջ էկոհամակարգերի փոխկապակցվածությունը։ Այս համատեքստում առանձնացվել են Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) Հայաստանում հյուրընկալելու նպատակով գործադրվող ջանքերը, ինչպես նաև ներկայացվել է նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Պարույր Հովհաննիսյանը կոչ է արել բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել կոնկրետ և ազդեցիկ արդյունքների։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում