ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. Tasnim

Իրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. Tasnim

Բանակցությունների ոչ մի փուլում Թեհրանը Վաշինգտոնի հետ չի քննարկել հարստացված ուրանի արտահանումն ԱՄՆ կամ որևէ այլ երկիր, հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

«Ընթացիկ կամ նախորդ բանակցությունների ոչ մի փուլում չի բարձրացվել իրանական հարստացված ուրանը Միացյալ Նահանգներ կամ որևէ այլ երկիր տեղափոխելու հարցը»,- ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը նույնիսկ նման տարբերակ չի քննարկում։

Անցյալ շաբաթ, սակայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը համաձայնել է իր հարստացված ուրանը փոխանցել ամերիկյան կողմին։

Իրանի իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ նման տարբերակն իրենց համար անընդունելի է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում