ՆՆարե Ոսկանյան

Վերջին 4 տարում հակառակորդի կրակոցից զոհվել է 150, միջանձնային խնդիրներից՝ 158 զինվոր. Ք.Պողոսյան

Վերջին 4 տարում հակառակորդի կրակոցից զոհվել է 150, միջանձնային խնդիրներից՝ 158 զինվոր. Ք.Պողոսյան

Խորհրդարանում Քրեական ենթամշակույթի և քրեական հեղինակությունների դեմ օրենքի նախագծի քննարկման ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում ընդգծեց, որ 2015-2019 թթ.միջանձնային հարաբերությունների տարբեր իրավիճակներում Հայաստանի Զինված ուժերում մահացել է 158 զինվոր: 

«Որքանով է դա ամուր մուտք գործել բանակ, ինչ ողբերգական հետևանքներ է թողել բանակում՝ բոլորը գիտեն՝ ասել է Պողոսյանը: Իսկ ողբերգության ամբողջ խորությունը ներկայացնելու  համար պատգամավորն առաջարկել է հետաքրքրվել ու տեսնել, թե դեպքերից յուրաքանչյուրը որտեղից է ծագել և ուր հասել՝ սպանությունների, ինքնասպանությունների և միջանձնային հարաբերությունների հետ կապված: Պատգամավորը կարևորել է երեխաների ապագան՝ ընդգծելով , որ օրենքը, այն ինչ  հիմա արվում է՝ երեխաներին այդ ամենից զերծ պահելու համար է»,- նշել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում