ՆՆարե Ոսկանյան

Հեղափոխությունից հետո վիզաների մերժման դեպքերը կրճատվել են. Ադոնց

Հեղափոխությունից հետո վիզաների մերժման դեպքերը կրճատվել են. Ադոնց

Խորհրդարանում այսօր քննարկում են  Հայաստանի  և Դանիայի թագավորության կառավարությունների միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:  Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ 2012-ին Դանիայի Թագավորությունը չի ստորագրել ՀՀ-ի և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը, ըստ որի՝ համաձայնագիրը չէր կիրառվում Դանիայի դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական ծառայությունների կողմից վիզաների տրամադրման ընթացակարգերի նկատմամբ:

Կողմերը որոշել են  կնքել կարճաժամկետ վիզաների տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ երկկողմ համաձայնագիր: Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականին: 

Ադոնցն ընդգծեց, որ Դանիայի քաղաքացիներն ազատված են դեպի Հայաստան մուտքի վիզայից: Համաձայնագրով նախատեսված է դյուրացնել վիզաների տրամադրումը նաև Հայաստանի՛ քաղաքացիների համար Դանիայի Թագավորության տարածք և շենգենյան գոտի ցանկացած այլ անդամ պետություն՝ 180 օրվա ժամանակահատվածում 90 օրից ոչ ավել տևողությամբ այցերի դեպքում: Համաձայնագրով նախատեսված է, որ դիվանագիտական անձնագիր ունեցող Հայաստանի քաղաքացիները մուտք կգործեն Դանիա առանց վիզայի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում