ՄՄարիամ Մխիթարյան

Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

Թուրքիան հետևողականորեն առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, բայց դա անում է Ադրբեջանի հետ համակարգված։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի բացման արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

«Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավը լինեն։ Մենք քայլ առ քայլ առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված», - ասել է Թուրքիայի նախագահը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում