Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ. Բարաք

ԱՄՆ-ն շուտով կլուծի Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը՝ կապված S-400-ների հետ. Բարաք

Վաշինգտոնն ու Անկարան շուտով կլուծեն Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հարցը՝ կապված Ռուսաստանից S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնման հետ, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։

Թուրքիան Ռուսաստանի հետ S-400-ներ գնելու պայմանագիր է կնքել 2017 թվականին: ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն դեմ են եղել այսդ որոշմանը։ Վաշինգտոնը, մասնավորապես, նշել է, որ S-400-ն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, ինչպես նաև մտահոգություն է հայտնել, որ S-400-ը և F-35 կործանիչները միասին օգտագործելով՝ Ռուսաստանը կարող է հասանելիություն ստանալ կործանիչների ռադիոլոկացիոն տեսանելիության և բնութագրերի վերաբերյալ տվյալներին:

2020 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ ռուսական S-400-ներ գնելու համար և Անկարային բացառել է F-35-ների գնման ու արտադրության ծրագրից։ Սահմանափակումները սահմանվել են «ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի համաձայն։

F-35-ի գնման արգելքից բացի, պատժամիջոցները ներառում են ամերիկյան տեխնոլոգիաների արտահանման արգելք, վարկերի հասանելիության սահմանափակումներ, ակտիվների սառեցում և վիզային սահմանափակումներ։ Թուրքիան պատժամիջոցները համարել է անարդար և պնդել է ինքնուրույն զենք ընտրելու իր իրավունքի մասին:

Անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել էր, որ պատրաստ է քննարկել  Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը, սակայն «դեռևս որևէ համաձայնության չեն հասել», հաղորդել են Bloomberg-ի աղբյուրները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում