ՆՆարե Թադևոսյան

«Դասական Ջեքսոն». երաժշտական մեգաանակնկալ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար

«Դասական Ջեքսոն». երաժշտական մեգաանակնկալ Ջեքսոնի և դասականի սիրահարների համար

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ Factory production ընկերությունն ու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը երաժշտական մեգաանակնկալ են պատրաստել երաժշտասերների համար։

Դեկտեմբերի 3-ին Մարզահամերգային համալիրում կկայանա «Դասական Ջեքսոն» խորագրով համերգային ծրագիր, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչեն փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ամենաճանաչված և սիրված կատարումները` նոր գործիքավորմամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։

Ունկնդիրները հնարավորություն կունենան վայելելու Ջեքսոնի «You are not alone»‚ «Black or white»‚ «They don't care about us»‚ «Remember the time»‚ «Who is it?» և բազմաթիվ այլ երգեր՝ ինքնատիպ ոճով և նվագախմբի ու DJ-ի համագործակցությամբ: Երեկոյի ընթացքում փոփի ու դասականի միաձուլումը կուղեկցվի լուսային և ռեժիսորական հետաքրքիր լուծումներով։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում