Մի ֆոտոյի պատմություն. հրաշամանուկը

Մի ֆոտոյի պատմություն. հրաշամանուկը

Հրաշամանուկ Սամուել Ռեշեւսկին 4 տարեկանում շախմատ էր խաղում արհեստավարժ գրոսմայստերների հետ: Փոքրիկը, որպես կանոն, հաղթում էր:

6 տարեկանում միանգամից խաղում էր մի քանի հակառակորդի հետ, իսկ 8 տարեկանում նրա խաղընկերներն արդեն կայացած եւ ուժեղ շախմատիստներ էին: Բացառիկ կարողություններով օժտված փոքրիկը բոլորին զարմացնում էր իր ունակություններով, շախմատային տարբեր հնարքներով ու հմտություններով:

Լուսանկարը հավերժացել է 1920-ին Ֆրանսիայում, Սամուելի հերթական խաղի ընթացքում: Ռեշեւսկին այդպես էլ պրոֆեսիոնալ շախմատիստ չդարձավ, փոխարենը դարձավ հաշվապահ: Շախմատային հնարքներն օգնեցին նրան ամբողջ կյանքում նոր հաղթանակներ գրանցել:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում