ԿԿարմեն Ղուկասյան

Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան

Ջրային և արդարադատության ոլորտներում մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն լուծվում. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր խոսքում բաց է թողել, թե որտեղ մենք մեծ հաջողություններ չունենք, և ինչի վրա պետք է կենտրոնանանք:

Վարչապետը երկու ոլորտ նշեց՝ ջրային և արդարադատության:

«Երկու տեղում էլ մենք մեծ խնդիրներ ունենք, այդ խնդիրները կուտակված են, ու դրանք չեն լուծվում: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ դատական համակարգի խնդիրների մի զգալի մասը հնարավոր չի լինելու իրականացնել առանց նոր Սահմանադրության ընդունման, որովհետև իներցիայով տեղապտույտի վիճակը անընդհատ շարունակվելու է, և սահմանադրական կարգավորումներ են պետք, որպեսզի այդ շատ, այսպես ասած, արհեստական պատյանները մի կողմ դնենք և առերեսվենք դատական համակարգում առկա իրավիճակին»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում