Ալեն Սիմոնյանը ոստիկանության օրվա առթիվ 2 ծառայողի է պարգևատրել

Ալեն Սիմոնյանը ոստիկանության օրվա առթիվ 2 ծառայողի է պարգևատրել

Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Ներքին գործերի նախարարության ոստիկանության 2 ծառայողի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով.

Սենիկ Սեյրանի ԵՐԱՆՈՍՅԱՆ-ոստիկանության փոխգնդապետ, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ,

Սերգեյ Աղվանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ոստիկանության մայոր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում