Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը

Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։ ԱՄՆ նախագահը նրան մեղադրել էր «խիզախության բացակայության» համար, քանի որ Իտալիան չի միացել Իրանի դեմ ռազմական գործողությանը: Թրամփը հայտարարել էր, որ խորապես հիասթափված է իր նախկին դաշնակցից։

Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտպանել է իր դիրքորոշումը՝ պնդելով հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։

«Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ մենք պետք է աշխատենք խաղաղ բանակցություններ վարել ու հնարավոր ամեն ինչ անել իրավիճակը կայունացնելու և Հորմուզի նեղուցով անցումը վերականգնելու համար»,- ասել է Մելոնին։

Նախկինում Դոնալդ Թրամփի համախոհն այժմ հստակեցնում է, որ Հռոմի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ներկայիս վարչակազմով։

«Իտալիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ գոյություն ունեն երկար տարիներ։ Այսպիսով, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ կոնկրետ վարչակազմի հետ հարաբերություններով։ Մենք ամեն ինչ անում ենք՝ հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները մեր ամենակարևոր ռազմավարական դաշնակիցներից մեկն է»,-վստահեցրել է Իտալիայի կառավարության ղեկավարը։

Նա, միաժամանակ, նշել է, որ ընկերների ու դաշնակիցների հետ պետք է անկեղծ լինել և քաջություն ունենալ ասելու, թե ինչի հետ ես համաձայն, ինչի հետ՝ ոչ: Մելոնին վստահ է, որ այդ մոտեցումն է ճիշտ Եվրոպայի, Միացյալ Նահանգների և ամբողջ Արևմուտքի համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում