ԳԳոհար Սարգսյան

ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք

ՇՄ փոխնախարարը շվեդ գործընկերների հետ այցելել է «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը Շվեդիայի բարձրաստիճան պատվիրակությունը՝ պետքարտուղար Կարին Յուհլինի հետ և և գործընկեր կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Արարատյան դաշտում գտնվող «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տարածք։

 

Պատվիրակությունն այցելել է Խոր Վիրապի ջրաճահճային տարածք, որը ներառված է միջազգային նշանակության ջրաճահճային տարածքների ցանկում, որտեղ ներկայացվել են ծրագրի ընթացքը և իրականացվող վերականգնողական աշխատանքները։ Տարածքը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար և հանդիսանում է չվող թռչունների կարևոր հանգրվան։

 

 

Ծրագրի նպատակն է ավելացնել կայուն լանդշաֆտների կառավարման ներքո գտնվող տարածքները և խթանել կայուն տնտեսական գործունեությունը թիրախային համայնքներում։
 

Ծրագրի շրջանակում 1.61 հա տարածքում ստեղծվել է ջրաճահճային համակարգ, որի արդյունքում ավելացել է թռչնատեսակների քանակը․ բնադրողները՝ 38-ից դարձել են 55, իսկ չվողները՝ 31-ից 61։

2024 թվականին իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, սակայն ընդգծվել է, որ էկոհամակարգի լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ միջամտություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում