Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

ԱՍՀ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին․ քննարկվել են սոցիալական ոլորտում համագործակցության հեռանկարները

ԱՍՀ նախարարը հանդիպել է Իրանի դեսպանին․ քննարկվել են սոցիալական ոլորտում համագործակցության հեռանկարները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել ռազմական գործողությունների հետևանքով ԻԻՀ-ում մահվան դեպքերի կապակցությամբ: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է տարածաշրջանում ստեղծված իրավիճակով՝ ընդգծելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ողջ տարածաշրջանի համար: Դեսպան Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարության և ժողովրդի կողմից Իրանին ցուցաբերված աջակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները․ մասնավորապես՝ դիտարկվել են աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման, զբաղվածության խթանման նպատակով համատեղ վերապատրաստումների իրականացման և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Դեսպան Շիրղոլամին այս առիթով շեշտել է, որ վերջին տարիներին ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի աճը իրապես տպավորիչ է։

Արսեն Թորոսյանը և Խալիլ Շիրղոլամին ընդգծել են ԱՍՀ նախարարության և Իրանի ոլորտային գերատեսչությունների միջև համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համատեղ նախատեսվող ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում