ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը կվերականգնի Իրանի «Ֆորդո» օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ը կվերականգնի Իրանի «Ֆորդո» օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները կվերականգնի ուրան հարստացնող իրանական «Ֆորդո» օբյեկտի  նկատմամբ միակողմանի պատժամիջոցները: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Իրանի նախագահը հայտարարել էր, որ հանրապետությունը «Ֆորդո»-ի գործարանում կվերսկսի ուրանի հարստացման գործընթացը, ինչի պատճառով Միացյալ Նահանգները չեղարկում է այդ օբյեկտը պատժամիջոցների ցուցակից բացառումը: Որոշումն ուժի մեջ կմտնի 2019 թվականի դեկտեմբերի 15-ին: Այս երկրի համար ուրանի հարստացման ճիշտ մակարդակը զրո է»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր միջուկային համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները կրճատելու հերթական փուլի մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում