ԼԼիլիթ Ասատրյան

Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր

Փրկարարները Ծաղկահովիտ գյուղի տներից մեկին կից օժանդակ շինությունից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ապրիլի 13-ին՝ ժամը 10։46-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Ծաղկահովիտ գյուղի Բժշկյան փողոցում գտնվող տանը կից օժանդակ շինությունը․ ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտոպոմպի միջոցով նկուղից հեռացրել են մոտ 50 տոննա ջուր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում