ՏՏաթև Խաչատրյան

«Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

«Ուժեղ Հայաստանը» հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Factor TV-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքացիներին ավտոբուսներով բերում մասնակցելու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ուժի հանրահավաքին:

Քաղաքացու խոսքով՝ հիմնականում Կոտայքի մարզից են, միայն Բյուրեղավանից երեք միկրոավտոբուս է եկել, իսկ տրանսպորտի հարցը լուծել են շտաբի աշխատակիցները: Ակցիայի մասնակիցների շաքերում են եղել նաև ՀՀԿ-ական ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Ժամը 17:00-ին հայտարարված հանրահավաքը մեկնարկել է երաժշտական կատարումներով, մեկ ժամ ուշացումով հարթակ են բարձրացել կազմակերպիչները: Ելույթներում հայտարարել են, որ Արարատ լեռն իրենց սրտերում է, կոչ արել համախմբվել, իրենց խոսքով՝ հանուն Արցախի և միասին գնալ փոփոխությունների: Այնուհետև էկրանից ելույթ է ունեցել Սամվել Կարապետյանը, խոստումներ տվել, կրկնել, որ Արարատ լեռն է իրենց սիրտը և պաշտպանելու են իրական խաղաղությունը:

Հավաքն ավարտվել է երթով:

Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 12 500 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում