Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters

Միայն երկու պետություն է գումար վճարել Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին». Reuters

Միայն երկու պետություն է գումար վճարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդին»՝ գրում է Reuters-ը:

Նշվում է, որ ավելի վաղ ինը պետություն խոստացել է միջոցներ հատկացնել նախաձեռնությանը, սակայն մինչ այժմ դա արել են միայն ԱՄԷ-ն և Մարոկկոն: Գործակալության տվյալով՝ «Խաղաղության խորհուրդն» այժմ իր տրամադարության տակ ունի մոտ 1 մլրդ դոլար, ինչը բարդացնում է ի սկզբանե նշված նպատակի իրագործումը՝ Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնման աջակցությունը:

Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախատեսվում է հավաքել 7 մլրդ դոլար: ԱՄԷ-ից և Մարոկկոյից բացի՝ ֆինանսական հատկացումներ էին խոստացել Ղազախստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Ուզբեկստանն ու Քուվեյթը: ԱՄՆ-ը պետք է ավելացներ ևս 10 մլրդ, ՄԱԿ-ը՝ 2 մլրդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում