ՆՆարե Ոսկանյան

Կան բացեր, որոնց լրացումները համատեղ աշխատանքով կկատարենք. Արամայիս Փաշինյան

Կան  բացեր, որոնց լրացումները համատեղ աշխատանքով  կկատարենք. Արամայիս Փաշինյան

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Բարձրագույն  դատական խորհուրդը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: Նա իր ելույթում նշեց, որ այն երևույթների դեմ, որ  պայքարել է իր քաղաքացիական գործունեության շրջանում, ընտրվելու դեպքում հնարավորություն կունենա ավելի մեծ գործիքակազմով պայքարելու: Նա նշեց, որ կոռուպցիան հասարակության արմատացած հիվանդություններից է, և դժվար է պայքարել մի երևույթի դեմ, երբ բոլոր կողմերը գործում են փոխհամաձայնեցված՝ ամեն կերպ հակված են թաքցնել կոռուպցիոն գործարքը:

Նշենք, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում