Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է. Սի Ծինփին

Չինաստանի հետ Թայվանի միավորումն անխուսափելի է. Սի Ծինփին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ուրբաթ Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության նախագահ Չժեն Լիվենի հետ, հաղորդում են ասիական լրատվամիջոցները։

«Անկախ նրանից, թե ինչպիսին է միջազգային իրավիճակը, Թայվանի նեղուցի երկու կողմերում հայրենակիցների մերձեցման և միավորման մեծ ալիքը չի փոխվի։ Դա պատմականորեն անխուսափելի է»,- ասել է Չինաստանի առաջնորդը։

Նա նշել է, որ «Թայվանի անկախությունը» Թայվանի նեղուցում լարվածության գլխավոր պատճառն է և հավելել, որ «դա չենք հանդուրժի ու թույլ չենք տա»։

Ի պատասխան՝ Չժեն Լիվենը հայտարարել է, որ իրենք «համատեղ կգործարկեն չինական քաղաքակրթության վերածննդի նախագիծը»։ Նա նաև վստահեցրել է, որ «նեղուցի երկու կողմում ապրող ժողովուրդները կհարգեն միմյանց և կշարժվեն միմյանց ընդառաջ»։

Արևմտյան լրատվամիջոցները նշել են, որ Չինաստանի նախագահի և թայվանական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը հազվադեպ իրադարձություն է։ Սա Սի Ծինփինի և «Գոմինդան» կուսակցության առաջնորդի առաջին շփումն է վերջին տասնամյակում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում