Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԴԴավիթ Մուրադյան

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանը, իսկ ղազախական պատվիրակությունը՝ ՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն Ազամատ Աուբեկովը: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև երկու երկրների իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ։

Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963 թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և այլ համաձայնագրերի կատարմանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և օրինական շահերին առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծվել է երկու երկրների կողմից տրամադրվող էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչման և ծառայությունների թվայնացման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։  

Խորհրդակցությունների արդյունքներով երկու երկրների ԱԳՆ հյուպատոսական ծառայությունների միջև ստորագրվել է արձանագրություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում