Նորատուսում պահեստավորված անասնակեր է այրվել

Նորատուսում պահեստավորված անասնակեր է այրվել

Ապրիլի 9-ին՝ ժամը 17։52-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է խոտի դեզ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։28-ին, մարվել՝ 22։07-ին։ Գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©