ՔՔրիստինե Ոսկանյան

ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահը և Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են միջխորհրդարանական կապերին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 9-ին հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասի տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ինչպես երկկողմ և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերություններին և ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող թեմաները:

 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ` հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին ու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում