ՆՆարե Ոսկանյան

Կաշկանդված կլինե՞ք ԲՀԿ պատգամավորների մասին որոշումներ կայացնելիս. Խանդանյանը՝ Համբարձումյանին

Կաշկանդված կլինե՞ք ԲՀԿ պատգամավորների մասին որոշումներ կայացնելիս. Խանդանյանը՝ Համբարձումյանին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկման հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ հանձնաժողովն առաջինն է ինքնավար մարմիններից, որը կազմավորման պահից ի վեր ստեղծվում է լայն համախոհությամբ: Նա  ընդգծեց, որ Նարեկ Համբարձումյանն առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից, և հետաքրքրվեց, թե ի՞նչ փոխկապակցվածություն ունի խմբակցության հետ, և եթե գործունեության ընթացքում լինեն հարցեր, որոնք առնչվեն, օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին, արդյոք կաշկանդված չի՞ լինելու որոշումներ կայացնելիս:

Նարեկ Համբարձումյանն արձագանքեց, որ փոխկապակցվածություն չունի խմբակցության հետ, բայց ենթադրում է, որ առաջադրվել է՝ հաշվի առնելով իր կրթությունը, անցած ուղին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում