ԼԼուսինե Մուրադյան

Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան

Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բջնիում է: Նա դրական է գնահատել վերականգնված ճանապարհների որակը: Ըստ նրա՝ Արագյուղից Քարաշամբ և Քարաշամբից Արզական տանող ճանապարհները վատը չեն, և անզեն աչքով նկատելի է՝ զբոսաշրջային ներդրումների հնարավորություն է ստեղծվել ճանապարհների նորոգման արդյունքում:

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ Կառավարության 2025 թվականի որոշմամբ բացվել են Բջնիի ամրոցի պարիսպները, ամրոցի տարածքում լուսավորություն է անցկացվել, նաև դեպի ամրոց տանող ճանապարհն է վերականգնվել:

«Զբոսաշրջային կլաստերի թագն ու պսակը միանշանակ Բջնիի ամրոցն է»,- ասաց Փաշինյանը, ապա հորդորեց՝ նրանք, ովքեր չեն եղել Բջնիում, անպայման այցելել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում