ՏՏաթև Խաչատրյան

Քասախում այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման

Քասախում այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման

Ապրիլի 7-ին՝ ժամը 03։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի Գ․ Նժդեհի փողոցում այրվում են աղբամաններ և ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:34-ին, մարվել՝ 03:50-ին։ Այրվել են «Ford» մակնիշի ավտոմեքենա և երկու աղբաման։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում