ԱԱրամ Մարանդյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 19-24-ը Ստրասբուրգ կգործուղեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը,  ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը (ապրիլի 20-24-ը), Արմեն Ռուստամյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը:

Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում