ՄՄարիամ Մխիթարյան

Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի անվտանգության ուժեղացման մասին

Հունգարիայի ԱԳ նախարարը հայտարարել է «Թուրքական հոսք» գազատարի անվտանգության ուժեղացման մասին

Հունգարիայի զինվորականները, կառավարության հրահանգով, ստանձնել են «Թուրքական հոսք» գազատարի՝ Հունգարիայով անցնող հատվածի անվտանգության պատասխանատվությունը՝ կիրակի հայտարարել է արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Հաղորդագրության համաձայն՝ հունգարացի նախարարը Սերբիայի, Թուրքիայի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաների հետ խորհրդակցություններից հետո ընդգծել է «խողովակաշարի ավելի վճռական պաշտպանության կարևորությունը, քանի որ հարձակումները գնալով ավելի հաճախակի են դառնում»։

Սիյարտոյի խոսքով՝ ««Թուրքական հոսք» գազատարի դեմ կանխված ահաբեկչական հարձակումը վերջին շաբաթներին տեղի ունեցած ուկրաինական հարձակումների շարքի մի մասն է»։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել էր, որ սերբական ոստիկանությունը պայթուցիկներ է հայտնաբերել խողովակաշարի մոտ, որը գազ է մատակարարում Սերբիայի բազմաթիվ շրջաններ, ինչպես նաև Հունգարիա։ Վուչիչը նշել է, որ գործի հետաքննությունը շարունակվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում