ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ

Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի. ԶԼՄ-ներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում սպառնացել է ոչնչացնել իրանական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Հորմուզի նեղուցը չբացվի։

Եթե Իրանը չկատարի ԱՄՆ-ի պահանջը՝ «գործարք կնքի» Վաշինգտոնի հետ կամ վերացնի Հորմուզի շրջափակումը, Միացյալ Նահանգները կհարվածի «միաժամանակ» երկրի կամուրջներին ու էլեկտրակայաններին, ասել է նախագահ Թրամփը՝ այս անգամ հայտարարելով ապրիլի 7-ը որպես վերջնաժամկետ սահմանելու մասին։

Մինչդեռ կիրակի Fox News-իհետ հարցազրույցում Թրամփը կարծիք էր հայտնել, որ «մեծ հնարավորություն» կա Իրանի հետ հասնել համաձայնության մինչև երկուշաբթի՝ իր  սահմանած վերջնաժամկետից առաջ։

Պատասխանելով Թրամփի սպառնալիքներին՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի «անխոհեմ գործողությունները» կհանգեցնեն նրան, որ «ամբողջ տարածաշրջանը կհայտնվի կրակի մեջ»:

Ղալիբաֆը հավելել է, որ «միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում