Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին

Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին

Ուկրաինան հայտնել է Սումիի շրջանին հարվածների մասին, նշվում է, որ դրոններից մեկը հարվածել է բնակելի շենքի 16-րդ հարկին: Թիրախավորվել են նաև մասնավոր բնակելի տներ: Նախնական տվյալով՝ վնասվածքներ է ստացել 7 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա՝ ասված է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իրավիճակն Ուկրաինայի համար ռազմաճակատի գծում այժմ լավագույնն է վերջին 10 ամվա ընթացքում: Նա հավելել է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում